Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները նվազել են

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 480.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 1.9 մլրդ. դրամ կամ 4.7 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 36.8%-ով։

Ստացված օգնության 33.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 18.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 12.0%-ը` մանածագործական իրերը, 6.8%-ը`սարքեր և ապարատները, 6.7%-ը` պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրերը, իսկ 22.3%-ը` մնացած ապրանքները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս