Ուկրաինական գրիվնան շրջանառության մեջ կմնա մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Ապարանի, Գավառի, Մարտունու,Վայքի, Ջերմուկի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Նշվում է, որ դա արվել է նախագահ Բարաք Օբամայի հրամանով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
Խնդրում եմ ոստիկանության իրավասությունների շրջանակում ձեռնարկել հնարավոր միջոցները կարգի հրավիրելու «Կամելոտ» ռեստորանի տնօրինությանն ու ապահովել 76-ամյա թոշակառու կնոջն իր բնակարանում անաղմուկ ապրելու պայմաններ:
Ուկրաինայի Սահմանադրությունը չի նախատեսում այդպիսի հանրաքվեի անցկացում:
Դավութօղլուի խոսքերով՝ տարածաշրջանում կան 1990-ական թվականներին սկսված հակամարտություններ, որոնք ավելի ուշ սառեցվել են:
Բացի այդ, կոչ է արվում դիմել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ խնդրելով հատկացնել առավելագույն նյութա-տեխնիկական օգնություն՝ ժամանակակից ռազմական տեխնիկայի ու սպառազինության տեսքով:
Այս մասին այսօր՝ Ղրիմի հանրաքվեից հետո, հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Դավիթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, Հանրապետական հիվանդանոցի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը:
Այսօր՝ մարտի 17-ին, «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը կազմակերպել էր երթ՝ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Երթի նպատակն էր հայտնել բողոք ու անհամաձայնություն Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։
«Խաղաղության երկխոսությանն» է դիմել ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Օնիկ Մերուժանի Մանուչարյանը՝ եղբայրը: Նա իր բողոքն է հայտնել նախաքննության ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ գործով քննիչ Մ.Նալբանդյանի կողմից 17.02.2014թ.-ին կայացված որոշման դեմ:
Հոկտեմբերի 10-20-նն Ալավերդում կանցկացվի Թատերական Լոռի միջազգային փառատոնը:
Ժիրինովսկու խոսքերով՝ ադրբեջանցիներ բառը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է կասպիցցիներ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով շոշափելի արտոնություններ են տրվում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ստեղծվող նոր (ստարթափ) ընկերություններին: Մասնավորապես` այդ ընկերություններն ազատվելու են շահութահարկից, իսկ եկամտային հարկը կազմելու է ընդամենը 10 տոկոս:
Ղրիմը Ռուսաստանին միացնելն իրականացվում է ղրիմյան իշխանությունների հետ միջպետական համաձայնագրի հիման վրա:
Մոսկվան իր արտասահմանյան գործընկերների հետ պատրաստ է անհապաղ ձեռնամուխ լինել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը նպաստող բազմակողմ մեխանիզմի ձևավորմանը:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի «Յունիբանկ»ՓԲԸ-ին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձարցման, առևտրի խթանման և հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում:
Մարտի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրարփի գյուղի բնակիչ, 74-ամյա Ժորա Պետրոսյանը իր կողմից վարած Վազ 2106 մակնիշի 48 ԼՏ 072 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իսահակյան գյուղի սկզբնամասում, բախվել է Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 51-ամյա Գասպար Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 45 ՕՏ 492 համարանիշի ավտոմեքենային:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել նաև ապրիլի 1-ից մայրաքաղաքում առկա բոլոր ցայտաղբյուրների և ապրիլի 7-ից՝ շատրվանների շահագործման ուղղությամբ:
Աշակերտների և ծնողների նկատմամբ կոպիտ և անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ: Եվ սա վերաբերում է ոչ միայն հանրակրթական, այլև կրթամշակութային բոլոր հաստատությունների տնօրեններին:
ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանի գործով կայացրել էր հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:
Հեռախոսի ոսկյա կորպուսի վրա պատկերաված է Ադրբեջանի քարտեզը՝ ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ստորագրությունը:
Ներկայումս Ռուսաստանի տարածքում աշխատում է ավելի քան 6000 գերմանական ընկերություն:
Հայաստանում քաղաքական կյանքը սովորականից ավելի ակտիվ ընթացք է ստանում: Թեև մեր քաղաքական մշակույթում ավանդաբար մշտապես կանխատեսվել են թեժ աշուններ, սակայն այս տարի կարծես քաղաքական սեզոնայնությունը փոխվել է: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացվում են և պատրաստվում են հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Դա համաժողովրդական որոշում է՝ հենված ոչ միայն պատմական անցյալի, այլև՝ ժամանակակից քաղաքական իրողությունների վրա:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը» լրատվամիջոցներին, շահագրռգիռ և գործընկեր կառույցներին պարբերաբար կտրամադրի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները, որոնք կընտրվեն սեմինարների ընթացքում և թեժ գծի միջոցով քաղաքացիների հնչեցրած հարցերից: