
ԱՄՆ-ում կալանք է դրվել ռուս մի շարք չինովնիկների ակտիվների վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կալանքի տակ են դրվել ռուս մի շարք չինովնիկների ակտիվները: Նշվում է, որ դա արվել է նախագահ Բարաք Օբամայի հրամանով:
Մասնավորապես, արգելափակման տակ են հայտնվել Մատվիենկոյի, Սուրկովի, Գլազևի, Ռոգոզինի ակտիվները: Բացի այդ, ԱՄՆ-ի պատժամիջոցներն առնչվել են նաև Պետդումայի մի շարք պատգամավորների՝ Ելենա Միզուլինա, Լեոնիդ Սլուցկի, Դաշնային խորհրդի անդամ Անդրեյ Կլիշաս:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: