
Անհայտ անձինք փորձել են մուտք գործել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոսկովյան ոստիկանությունն այսօր կանխել է Ուկրաինայի դեսպանատան շենք 5 մարդու ներթափանցման փորձը: Այս մասին հայտարարել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ մոսկովյան ոստիկանությունը տվյալ անձանց մուտքը դեսպանատուն խափանել է Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների հետ միասին: Տվյալ անձանց բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք: Որոշվում է նրանց պատժելու հարցը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: