
«Գազպրոմը» Եվրոպային առաջարկել է գազային զեղչեր՝ կապված հնարավոր պատժամիջոցների հետ. մամուլ

Թուրքական Ведомости թերթի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» եվրոպացի հաճախորդներին առաջարկել է գազային զեղչեր՝ փորձելով ստանալ նրանց աջակցությունը Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու համար:
Թերթը «Գազպրոմի» այդ ակտիվությունը պայմանավորում է Ուկրաինայի ու Ղրիմի դեպքերի պատճառով ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքով: Այդ մասին թերթին հայտնել են «Գազպրոմին» մոտ կանգնած նրա աղբյուրները: Նրանցից մեկի հաղորդմամբ՝ խոսքը գնում է «վերցրու կամ վճարիր» սկզբունքի փոփոխման մասին:
Պատժամիջոցներ սահմանելու դեմ են արտահայտվել գերմանական Wintershall և E.On ընկերությունների ղեկավարները, որոնք կարծում են, որ պատժամիջոցները կհարվածեն ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ Գերմանիային և ողջ Եվրոպային ընդհանրապես: Ներկայումս Ռուսաստանի տարածքում աշխատում է ավելի քան 6000 գերմանական ընկերություն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԵՄ-ն արդեն իսկ պատրաստել է ռուս 120-130 բարձրաստիճան չինովնիկի անուն, որոնց նկատմամբ Ղրիմի իրավիճակի պատճառով կարող են պատժամիջոցներ սահմանվել: