Բաժիններ՝

Յունիբանկն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. IFC-ն բանկին կհատկացնի ևս 5 մլն ԱՄՆ դոլար

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կաջակցի  «Յունիբանկ»ՓԲԸ-ին ներկրող և արտահանող ՓՄՁ-ների վարկավորման ծրագրի ընդլայնման,  ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձարցման, առևտրի խթանման և  հավելյալ աշխատատեղերի ստեղծման գործընթացներում:

IFC-ին Յունիբանկին կհատկացնի 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի   առևտրի խթանմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը:

«Լրացուցիչ վարկային միջոցները հնարավորություն կտան բանկին վարկառուներին առաջարկել ավելի մատչելի պայմաններ և  միջոցներÁ հասանելի դարձնել ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Այդ կերպ մենք ձգտում ենք  դառնալ բիզնեսի համար առավել շահավետ գործընկեր և նպաստել դրա զարգացմանը, հատկապես շեշտը դնելով ՓՄՁ-ների առաջխաղացման վրա», – ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին IFC-ն և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) Յունիբանկի հետ կնքեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է ՓՄՁ-ների երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ռկսերի կառավարման և ՓՄՁ-ների վարկավորման ուղղությամբ:

«Իրենց ամենօրյա գործարքներն իրականացնելու համար նման կարճաժամկետ ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունները ներկրող և արտահանող ձեռնարկությունների համար հաճախ սահմանափակ են: Ծրագրի նպատակն է  աջակցել տեղական ընկերություններին և դրական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության վրա»,- նշեց  IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Հայաստանը IFC անդամ և բաժնետեր է  դարձել 1995թ.:  IFC-ն 287 մլն դոլար է ներդրել   ֆինանսական, արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտների 48 ծրագրերում:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին`  25 միլիարդ ԱՄՆ դոլարի:

IFC-ի վերաբերյալ տեղեկատվության համար`

www.facebook.com/IFCwbg

www.twitter.com/IFC_org

www.youtube.com/IFCvideocasts

www.ifc.org/SocialMediaIndex

 

 «Յունիբանկ» ՓԲԸի մասին

«Յունիբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը և մանրածախ բիզնեսը Յունիբանկի գործունեության գերակա ուղղություններն են: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկն ունի 46 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս