Ղրիմի հանրաքվեն կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ տարածաշրջանում. Դավութօղլու

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ տարածաշրջանում: Դավութօղլուի խոսքերով՝ տարածաշրջանում կան 1990-ական թվականներին սկսված հակամարտություններ, որոնք ավելի ուշ սառեցվել են:

Դավութօղլուն ընդգծել է, որ Անկարան ոչ մի դեպքում չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Սրանից առաջ էլ Դավութօղլուն Ռուսաստանին կոչ էր արել հարգել հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հայտարարել էր, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների ճակատագրի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31