Բաժիններ՝

ԵՄ-ը պատժամիջոցներ չսահմանելու համար նախապայման է ներկայացրել Ռուսաստանին

ZN.UA-ի փոխացմամբ՝ ԵՄ-ը կարող է հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց՝ չնայած քանիցս հնչեցրել է նման սպառնալիքներ: Այս մասին այսօր՝ Ղրիմի հանրաքվեից հետո, հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը:

Նա մանրամասնել է, որ ԵՄ-ը միայն այն դեպքում կհրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց, եթե նա բանակցություններ սկսի Ուկրաինայի հետ. «Կարևոր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան նստեն բանակցային սեղանի շուրջ: Երբ դա տեղի կունենա, ԵՄ-ը կարող է դիտարկել պատժամիջոցներ չկիրառելու հարցը»:

Նշվում է, որ Թիմերմանսն այս մասին հայտարարել է Բրյուսելում, ուր ընթանում է ԵՄ-ի անդամ 28 երկրի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որում քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս