
Բրիտանական ընկերությունը ոսկյա iPhone 5s-եր է թողարկել ադրբեջանցի օլիգարխների համար

AzVision.az-ի փոխանցմամբ՝ բրիտանական Golden and Co ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակությամբ ոսկյա iPhone 5s-եր՝ նախատեսված ադրբեջանցի օլիգարխների համար:
Հեռախոսի ոսկյա կորպուսի վրա պատկերաված է Ադրբեջանի քարտեզը՝ ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ստորագրությունը: Հեռախոսի ստույգ գինը հայտնի չէ, սակայն նմանատիպ հեռախոսների գները սովորաբար կազմում են ավելի քան 6000 դոլար: