Ղրիմի՝ այսպես կոչված հանրաքվեն չի կարող ունենալ իրավական հետևանքներ. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հաստատել է, որ Վրաստանը չի ճանաչում երեկ Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները.

«Ուկրաինայի Սահմանադրությունը չի նախատեսում այդպիսի հանրաքվեի անցկացում, և այն չի կարող ունենալ իրավական հետևանքներ: Վրաստանի իշխանությունները չեն ճանաչում այսպես կոչված ղրիմյան հանրաքվեն այնպես, ինչպես որ միջազգային հանրությունը չի ճանաչում այդ ապօրինի հանրաքվեի արդյունքները, և աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

Նշվում է, որ սրանից առաջ Ղրիմի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի ԱԳՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31