
Նոր մանրամասներ` Վանաձորում տեղի ունեցած ինքնահրկիզման դեպքից. lorinews.am

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ժամը 03:20-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան Սունդուկյան 37 տանից իրենց մոտ է տեղափոխել «աջ և ձախ վերջույթների դրսային այրվածքներ» ախտորոշմամբ 1992թ-ին ծնված Արարատ Բարսեղյանին, «դեմքի, ձեռքի և ազդրի այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1996թ-ին ծնված Մերի Բարսեղյանին, և «դեմքի, զույգ դաստակների այրվածքներ» ախտորոշմամբ՝ 1975թ-ին ծնված Նորայր Բաղդասարյանին:
Lorinews.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի Բազումի բաժանմունքի պետ Վաղինակ Մարտիրոսյանն ասաց, որ պարզվել է, որ նույն օրը ժամը 02:20-ի սահմաններում Նորայր Բարսեղյանը նշված տան պատկանելիության հարցի շուրջ վիճաբանության ընթացքում բենզին է լցրել իր վրա, սպառնալով, որ իրեն և տան անդամներին տան հետ միասին կայրի, որից հետո գազի վառարանի վրա թափված բենզինը բռնկվել է, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված վնասվածքները: Ի դեպ, Մերին և Արարատը Նորայրի եղբոր երեխաներն են:
Մանրամասներն` այստեղ