Բաժիններ՝

Միջազգային արենայում Ուկրաինայի հետագա գործողություններն ուղղված կլինեն ստատուս-քվոյի վերականգնմանը. ԱԳՆ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը մտադիր է դիմել միջազգային դատարաններ՝ կապված Ղրիմում Ռուսաստանի ապօրինի գործողությունների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը.

«Ուկրաինան Ռուսաստանի ագրեսիայի ու Ղրիմը զավթելու հետևանքով իր և իր քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով ձեռնարկելու է միջազգային-իրավական բնույթի մի շարք միջոցներ, մասնավորապես դիմելու է միջազգային դատական կառույցներին:

Միջազգային արենայում Ուկրաինայի հետագա գործողություններն ուղղված կլինեն ստատուս-քվոյի վերականգնմանը: Այդ նպատակով ձեռնարկվելու են քաղաքական ու դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները: Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին ռուսական ղեկավարության որոշումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31