
Չոր խոտածածկույթն այրելու ընթացքում հրդեհվել է նաև վագոն-տնակը

Մարտի 19-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում տնակ է այրվում:
Հրդեհը մարվել է ժամը 16.32-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2008 թ. ծնված Գարիկ Զ.-ն տնակի հարևանությամբ լուցկիով չոր խոտածածկ տարածք է այրել, ինչի հետևանքով հրդեհվել է նաև 1962 թ. ծնված Գագիկ Ս.-ին պատկանող 3 վագոն տնակներից կառուցված շինությունը` 80 քմ ընդհանուր տարածքով:
Վնասի չափը պարզվում է:
Լոռու մարզի հրդեհային տեսչության կողմից նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Լոռու մարզի հրդեհային տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Ոստիկանություն