Քնելուց առաջ խուսափեք աղի ուտելիքներ ու ալկոհոլ օգտագործելուց ու շատ հեղուկ խմեք: Չիփսերը, ալկոհոլը ջրազրկում են մարմինը և, որպեսզի օրգանիզմը փոխհատուցի անհրաժեշտ հեղուկի քանակը, այն վերցնում է աչքերի մոտից և այլ հատվածներից, որտեղ ըստ բնական անհրաժետության հեղուկ է կուտակվում: Դա հանգեցնում է հատկապես աչքերի շրջանում անառողջ տեսքի: Եթե նույնիսկ այնպես է պատահել, որ ալկոհոլ եք օգտագործել, շատ ջուր խմեք քնելուց առաջ:
Իրար են բախվել «Վոլկսվագեն» մակնիշի 30 FL 886 (վարորդ` 1968 թ. ծնված Ա. Գ., 1968թ., ուղևորներ` 1974 թ. ծնված Ա. Հ., 1974 թ. ծնված Հ. Մ.) և «Լեքսուս» մակնիշի 11 QQ 044 պետհամարանիշների (վարորդ` 1985 թ. ծնված Տ. Օ.) ավտոմեքենաները:
Հայաստանում, արդեն մի քանի տարի է, տարբեր խնդիրների առնչությամբ ստեղծվում են մի շարք հասարակական շարժումներ: Գնալով այդ շարժումները դառնում են ավելի մարդաշատ` իրենց մեջ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի: Եվ այդ գործընթացի զարգացման տրամաբանական շարունակությունը հանդիսանում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս ձևավորվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես` պարտադիր բաղադրիչին հավանություն չտալու արդյունքում:
«Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո: Եւ մենք կլինենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչ կլինի դե յուրե` դա կլինի հետո»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ մարտի 29-ը Ղրիմում եւ Սեւաստոպոլում Ռուսաստանի գործադիր իշխանության տարածքային մարմիններ ստեղծել:
Մարտի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40ա տան տանիքում:
Մինչև 2017թ. Շիրակի մարզում ստեղծվելու է երկու նոր արգելավայր՝ Մանթաշի ջամբարի և նույնանուն գետի ջրհավաք ավազանում: Մյուս արգելավայրը պետք է հիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն, ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն:
Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:
«Երբ Հոլոքոստը ժխտող Իրանի նախագահ Ահմադինեջադը փակեց Twitter-ը, ԱՄՆ-ն դատապարտող հայտարարություններով արձագանքեց, բայց երբ Էրդողանը նախքան ընտրությունները փակում է Twitter-ը, նրանք ինչ-որ բառ արտաբերու՞մ են»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հեյգը հայտարարել է, որ Ղրիմի միավորումից հետո Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները Ռուսաստանի համար «նոր գործընկերություն» պետք է կառուցեն:
Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի:
Մարտի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 38 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից:
Ներկայումս Ասադի տապալումն անխուսափելի չէ, ինչպես որ շատերին թվում էր մեկ տարի առաջ:
Այն պետք է ընդունել առավոտյան, ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 14 օր է:
Ըստ նախնական տվյալների` կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Մարտի 20 –ը ՄԱԿ-ի կողմից նշվում է որպես Երջանկության միջազգային օր: Սա այնպիսի օր է, երբ կարելի է մի փոքր խորհել, թե ինչ է իրական երջանկությունը եւ վերհիշել կյանքի երջանիկ պահերը:
Համացանցում է հայտնվել վանաձորցի Դավիթի կողմից «Դեմ եմ» ռեփի ձայնագրությունը:
Գարին նիհարեցնում է. այս մասին տեղեկացնում են դիետոլոգները: Նրանք նշում են, որ այս իդեալական մթերքն օգտագործում են դիետիկ սննդակարգում: Գաղտնիքը նրա բաղադրությունն է: Այն պարունակում է շատ մանրաթելեր, վիտամիններ, սննդարար նյութեր, շատ քիչ կալորիաներ և ամինաթթուներ:
27-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Երևանի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, և իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող 2 երիտասարդներ, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:
18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի նորակոչիկների վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային` զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերծվածքներ կատարելով` ինքն իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել է Ավագ Հարությունյանը, Հայաստանում առկա խաղողի այգիների տարածքի ցուցանիշը չափազանցված է:
Ինչպես ընդդիմությունն է փորձում իշխանության դեմ պայքարում ունենալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, այնպես էլ Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը ճնշելու և նրան որպես մրցակից վերացնելու հարցում փորձում է ստանալ ռուսական իշխանության թույլտվությունը:
Արամ MP3-ի «Not alone» երգը «Եվրատեսիլ»-ի Youtube-ի պաշտոնական ալիքում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34MT170 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33OT948 պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
168.am-ը ցավակցում է Ստեփան Գիշյանի հարազատներին եւ մերձավորներին:
Անցած տարվանից որոշ մասնագիտացված խանութներում հայտնվել են անհայտ արտադրության, շփոթեցնելու չափ «Ինտեռսկոլին» նման, կեղծ գայլիկոններ, որոնց վրա սակայն չկա արտադրողի հասցեն, սերիական համարը և մի շարք այլ տարբերանշաններ, բայց անվանումը նույնն է, գների տարբերությունը մոտ 2000 դրամ է: