Քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ ընկերության տնօրենը սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող անշարժ գույքի տարածքի վաճառքի արժեքն ընկերության հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում որպես հարկման օբյեկտ պակաս արտացոլելու արդյունքում խուսափել է (73.219.690 ՀՀ դրամ) առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
Հիշյալ դեպքի առթիվ քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն