
Գերմանիան մինչև մայիս ամբողջովին կասեցրել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը որոշել է ընթացիկ տարվա մարտին ու ապրիլին ամբողջովին դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ՊՆ-ի ներկայացուցիչը:
Բացի այդ, Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարությունն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում Ռուսաստանին սպառազինություն մատակարարելուն առնչվող ցանկացած գործարք չի կարող արժանանալ հավանության:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է կասեցնել գերմանական Rheinmetall կոնցեռնի ու ռուսական բանակի միջև համագործակցությունը՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ: