ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մտահոգություն են հայտնել Թուրքիայում Twitter-ի արգելափակման կապակցությամբ
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը բացասաբար են վերաբերվել Թուրքիայում Twitter-ի արգելափակմանը: ԵՄ-ի մրցունակության հարցերով հանձնակատար Նելի Քրուսը Թուրքիայում ընդունված այդ որոշումը որակել է որպես անհիմն, անիմաստ և երկչոտ:
Նա հավելել է, որ թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա կդիտարկեն որպես գրաքննություն: ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների տվյալ քայլը հարուցում է խոր հիասթափություն:
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր հերթին մտահոգություն է հայտնել Թուրքիայում հիմնական ազատությունների կապակցությամբ: Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ իրենք նախկինի նման մեծապես անհանգստացած են սոցցանցերի փակման շուրջ ամեն տիպի հայտարարություններից:
Թուրքիայում Twitter-ն արգելափակել են անցած գիշեր: