Դատարանը նիստերի դահլիճից ազատ է արձակել և դադարեցրել է դանակի միջոցով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապա առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրված անձի նկատմամբ քրեական հետապնդումը:
Եթե կենսաթոշակներին հատկացումները պետության կողմից համալրվում են, և դա կառավարվում է շատ վստահելի օպերատորի կողմից, դա վատ գաղափար չէ: Մեզ մոտ` Գերմանիայում, հարյուրավոր մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր կան: Քաղաքացիներն իրենց ցանկությամբ ընտրում են դրանցից մեկը, պետությունն էլ իր կողմից է տոկոսներ վճարում:
Կատեգորիկությունը վաղուց արդեն ֆեյսբուքում բնակություն է հաստատել, իրենց պնդումներում անհողդողդ օգտատերերն արդեն գործնական քայլերի են դիմում. զվարճալի են նրանք, որոնք սեփական տեսակետները, հատկապես աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան-Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրոպա և, մոռացա, Չինաստան, թեմաներով, առանց բարդույթավորվելու, ներկայացնում են: