ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Դեսպանը նկատի ուներ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունը. ԳԱԼԱ

Մարտի 20-ին «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հայտարարել էր. «Ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն արեց Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ»: ԳԱԼԱ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությանը հարցեր էր ուղարկել հայտարարության հետ կապված: Ներկայացնում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության պատասխանը:

– Հայաստանի կատարած ո՞ր հայտարարության մասին եք Դուք խոսել. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի և դրանից հետո ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, թե՞ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման: Հավելենք, որ ՀՀ իշխանությունները պնդում են, որ որեւէ կոնկրետ դիրքորոշում ՀՀ կողմը չի հայտնել ուկրաինական զարգացումների վերաբերյալ:

– Դեսպանը նկատի ուներ նախագահի մամուլի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունը՝ տարածված Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից հետո:

– Ինչպիսի՞ ազդեցություն կունենա, Ձեր խոսքերով ասված, «Հայաստանի ցավալի հայտարարությունը» Հայաստան-ԱՄՆ հետագա հարաբերությունների վրա:

– Միացյալ Նահանգները տարիներ շարունակ Հայաստանի հետ ունեցել է արդյունավետ աշխատանքային հարաբերություններ, և մենք ակնկալում ենք, որ ապագայում էլ այդ հարաբերությունները կշարունակվեն: Մենք միմյանց հետ խոսում ենք անկեղծ ու բաց և մատնանշում ենք ինչպես դրական, այնպես էլ բացասական զարգացումները կառուցողական տեսանկյունից: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս