Բաժիններ՝

Հրանտ Բագրատյանը՝ Արման Սահակյանին. Մեր ժամանակ բոլոր օբյեկտները օրենքով են վաճառվել

Ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ժամանակակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ բագրատյանը հայտարարեց, թե ինքն այնպիսի տպավորություն է ստացել, որ ԱԺ-ն օրենքներ է ընդունում ապօրինությունների մասին: «Կա սխալ մի բան` դա դարձնում ենք օրենք, կա մի ճիշտ բան` դա օրենքից դուրս է մնում»,- ասաց նա:

Հ. Բագրատյանի խոսքով` նույնիսկ Արևմուտքում, որտեղ տնտեսության 95%-ը մասնավոր է, շատ զգուշորեն են մոտենում պետական գույքի մասնավորեցման խնդրին:

«Ինչո՞ւ դա չի կարող անել Երևանի քաղաքապետարանը, ինչո՞ւ այդ միջոցները չեն կարող գնալ բյուջե, երթուղային տրանսպորտի վիճակի մասին ես 15 տարի է՝ խոսում եմ: Ես ընդունում եմ, որ գծերը քաշելուց հետո քաղաքում վիճակն ահագին հանգստացել է, բայց եկեք բացատրեք` միջոցներն ո՞ւմ են գնում: Ինչ վերաբերում է արագաչափերին, ապա ասեմ՝ խայտառակ վիճակ է, նախօրոք ո ՞ր վարորդն է իմանում, որ այստեղ նոր արագաչափ է ավելացել և որ արագությունն է ֆիքսած, ի՞նչ լրատվական միջոցներ եք օգտագործում, որ մարդիկ իմանան, քանի՞ անգամ է հայտարարվում հեռուստատեսությամբ… որոշ ընտանիքներում սա ողբերգություն է»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Նա նշեց, թե կան դեպքեր, երբ մայրուղու վրա կարելի է վարել 70 կմ/ժ, սակայն արագաչափի վրա գրված է 50 կմ/ժամ:

Կարդացեք նաև

«Իրոք, ինձ թվում է, որ գործող իշխանությունը լուծել է օլիգարխների հարցը. էլ օլիգարխ չկա, կա մոնոգարխիա… այ էս ձև եք լուծել… Ինչո՞ւ պիտի բացահայտ պետական միջոցի բովանդակություն ունեցող միջոցներն օտարվեն մասնավոր անձանց, մանավանդ, որ մենք աղքատ երկիր ենք, նույնիսկ հարուստ երկրները նման բան թույլ չեն տալիս իրենց»,- ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Նա հորդորեց մի կողմ թողնել պետական գույքի մասին օրենքի շուրջ նախարարի հայտարարությունները, ապա նշեց. «Ասում է, որ Սահմանադրության մի հոդվածը հստակ ասում է… տնօրինել, դա չի տրվում Կառավարությանը: Կանգնեց հայտարարեց` ձեր ժամանակ շատ էժան վաճառում էիք. մեր ժամանակ բոլոր օբյեկտները՝ փոքր, մեծ, օրենքով են վաճառվել: Բացի օրենքից՝ կար նաև սեփականաշորհման հանձնաժողով, որտեղ կար ՀՀԿ-ական ներկայացուցիչ: Չի եղել մի դեպք, որ նա ասի՝ դեմ եմ, չի եղել նման բան: Հետո` սա ՀՀ երկրորդ նախագահի սխալն էր, դուք անընդհատ սիրում եք ասել՝ ձրի գնով էիք տալիս:

Բարեկամներ, հարյուր անգամ մամուլով ասել ենք`տարբերություն կա մեթոդաբանության, առաջին սեփականաշնորհման ժամանակ մենք պարտքերն արժեքի մեջ չէինք մտցնում… 150 միլիարդ դրամի պարտք է փակվել 1994 թվականին, որը թույլ է տվել ՀՀ-ն դարձնել ամենաքիչ կրեդիտորական պարտք ունեցող երկիր, որը թույլ է տվել առաջինը ԱՊՀ-ում ապահովել տնտեսական աճ: Ադրբեջանն այդ աճն ունեցավ 1997-ին, ինը տոկոս անկում ուներ 1994-ին… Անցած տարի դուք ունեիք 3% տնտեսական աճ, Ադրբեջանը` 6, նույնը նախանցյալ տարի, նույնն այս տարվա սկիզբ…»,- ասաց նա:

Հ. Բագրատյանը հորդորեց քաղաքական մեծամասնությանը և մասնավորապես՝ Կառավարության ներկայացուցիչներին նման բաներ չներկայացնել: «Այդ մենք ենք աշխատել, մենք մեր խնդիրը լուծել ենք, պատերազմում հաղթել ենք ձեզ հետ միասին, այս հաղթանակների մեծ մասն էլ մեր ժամանակ է եղել, մի օր էլ հարցրեք` ո՞նց եղավ, ոչ թե գրքեր եք տպում 20.000 ազգանուն.. Անհասկանալի է, մենք ձեզ հարգում ենք, ում ժամանակին նշանակել ենք, բայց էդ հիմնական հաղթանակները մեր ժամանակ են եղել, հարցրեք էլի՝ ռազմաարդյունաբերական համալիրը ո՞նց եղավ, ո՞նց եղավ՝ երեք ամսում հակաօդային պաշտպանությունն աշխատեց, ո՞նց եղավ, որ բանակը վերակառուցվեց, նույն ձև էլ մազութ էիք ասում, ի վերջո՝ մազութի գործ բարձացնողը… դատախազությունը փրկում էր իրան…»,- եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս