
Դատարանը մերժեց «ԱրմենՏելի» հայցն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի. Փաստինֆո

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի: Ինչպես տեղեկացնում է Փաստինֆոն, «ԱրմենՏելը» պահանջում էր անվավեր ճանաչել Հանձնաժողովի՝ 10.04.2013թ. թիվ 97-Ա որոշումը:
ՏՄՊՊՀ-ի հիշյալ որոշմամբ, մասնավորապես, համարվել է, որ «ԱրմենՏելը» «Հանրային հեռախոսակապի ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունի:
«ԱրմենՏել»-ի կողմից «ելից զանգերի արգելափակում» ծառայության մատուցմամբ «ԱրմենՏել» ընկերության ցանցում մատուցվող միջքաղաքային, միջազգային, բջջային, ավելացված արժեքով և այլ ծառայությունների արգելափակումը, որի պայմաններում սահմանափակվում է նաև 060 կոդով այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու՝ բաժանորդների իրավունքը, դիտարկվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում: