Դատարանը պաշտպանեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոտեցումը
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: «ԱրմենՏելը» պահանջում էր անվավեր ճանաչել Հանձնաժողովի՝ 10.04.2013թ. թիվ 97-Ա որոշումը: ՏՄՊՊՀ-ի հիշյալ որոշմամբ, մասնավորապես, համարվել է, որ «ԱրմենՏելը» «Հանրային հեռախոսակապի ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունի:
«ԱրմենՏել»-ի կողմից «ելից զանգերի արգելափակում» ծառայության մատուցմամբ «ԱրմենՏել» ընկերության ցանցում մատուցվող միջքաղաքային, միջազգային, բջջային, ավելացված արժեքով և այլ ծառայությունների արգելափակումը, որի պայմաններում սահմանափակվում է նաև 060 կոդով այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու՝ բաժանորդների իրավունքը, դիտարկվել է որպես գերիշխող դիրքի չարաշահում:
Արդյունքում՝ Հանձնաժողովն «ԱրմենՏել»-ին գերիշխող դիրքի չարաշահման համար նախազգուշացրել է և տվել խախտումները հետագայում բացառելու հանձնարարություն, ըստ այդմ որոշման՝ ուժի մեջ մտնելու պահից սկսած 2 ամսվա ընթացքում Երևանում, իսկ 10 ամսվա ընթացքում ՀՀ ամբողջ տարածքում ներդնել «06» լրացուցիչ արգելափակող կոդը, որը թույլատրում է ելքային զանգերը դեպի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիքսված օպերատորներ և արգելափակում է ելքային զանգերը մյուս ուղղություններով: Քաղաքացիներ Նունե Զադոյանի ու Ամալյա Բահարյանի դիմումների հիման վրա Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում «ԱրմենՏելը» համապատասխան պարզաբանումներ է ներկայացրել՝ խնդրելով կարճել վարչական վարույթը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: