ՀՀ կառավարությունը իր տնտեսական սնանկ քաղաքականության հետևանքով հայտնվել է պետական գանձարանի դատարկության առջև

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքը, որն ավարտվելու է երթով: Նախաձեռնության անդամները, ներկաները ՀՀ օրհներգի ներքո սկսեցին հանրահավաքը, ապա բոլոր պաստառներն ու դրոշները ցած իջեցրած մեկ րոպե լռությամբ հարգեցին քանդակագործ Արա Շիրազի հիշատակը:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն ընթերցեց Հայկակայն վերածնունդ սփյուռքահայության շարժման բոլոր մասնաճյուղերի կողմից ուղարկված հաղորդագրությունը, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ պայքարի նախաձեռնությանը:

Հայկ Ավետիսյանը ընթերցեց հայտարարությունը՝ ասելով, որ ՀՀ կառավարությունը իր տնտեսական սնանկ քաղաքականության հետևանքով հայտնվել է պետական գանձարանի դատարկության առջև, և փորձում է այն լցնել ժողովրդին կեղեքելու նորանոր միջոցներով, այդ թվում՝ կուտակային գանձումներով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31