Լեան վստահորեն հայտարարում է, որ իր թիմին հաջողվել է գտնել միջոց, որի օգնությամբ տարբեր ստադիաներում գտնվող քաղցկեղի մինչեւ 20 տեսակների բուժումն առավելագույնս հաջող եւ արդյունավետ կդառնա:
2008 թվականին ստանձնելով Հայաստանի երկաթուղու կառավարումը՝ ՀԿԵ-ն պարտավորվել է երկրի երկաթուղային համակարգի զարգացմանն ու արդիականացմանը 2008-2038 թթ-ին ուղղել 174 մլրդ 559,9 մլն դրամ:
«Ազնվորեն, ես չեմ կարծում, որ պետք է դիրքորոշում հայտնեմ այդ հարցի շուրջ: Դեռ պահը չէ այդ մասին մտածելու, քանի որ Մաքսային միության հետ Հայաստանի բանակցությունները դեռ շարունակվում են, պետք է պայմանավորվածությունները վերջնական տեսքի գան, ՀՀ-ն հստակ իմանա, թե ինչ հանձնառություններ է ստանձնելու և պարզ կլինի՝ կարո՞ղ է «պատուհանի» դեր ստանձնել, թե՞ ոչ»,-
Այսօր Հայաստանում ունենք այսպիսի իրավիճակ. կա ռուսամետ իշխանություն, որը Հայաստանի շահերից առավել սպասարկում է Ռուսաստանի շահը Հայաստանում, ունենք ընդդիմություն, և պետք է ցավով նշեմ, որ ընդդիմության մի զգալի մասի համար դեպի Մաքսային միություն ընթացքը «անշրջելի է» և ինչ-որտեղ, հավանաբար, ողջունելի կամ հաստատ ողջունելի է: Մենք չենք կիսում այս մոտեցումը և գտնում ենք, որ Հայաստանում կան թե՛ անհատներ, թե՛ հասարակական խմբեր, վստահ եմ` կլինեն նաև կուսակցություններ, որոնք Հայաստանը տեսնում են քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:
Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: