Կարեն Մկրտչյանին օգնել են մարդիկ, որոնք իրենք օգնության կարիք ունեն. այցելություն դերասանին (տեսանյութ). NEWS.am
Դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների նախաձեռնած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 4 միլիոն 200 հազար դրամ գումար, որը նրանք արդեն հանձնել են դերասանին: Մարտի 10-ին ինստիտուտի մոտ 20 ուսանողներ՝ արդեն երկրորդ անգամ այցելեցին Կարենին և նրան հանձնեցին վերջին երկու օրվա ընթացքում հավաքված 2 միլիոն 600 հազար դրամ գումարը:
Չնայած առողջական խնդիրներին ու խոսելուն, դերասանն ընդունեց հյուրերին, մասնագիտական խորհուրդներ տվեց, կատակեց նրանց հետ: Ինչպես ուսանողներն ասացին, այնպիսի տպավորություն էր, կարծես Կարենն ինքն էր իրենց տեսակցության գնացել:
«Թե այսօր, թե ուրբաթ օրը, երբ եկել էինք առաջին երկու օրվա գումարը տալու, մենք լսողի դերում էինք: Ոնց որ հիվանդը մենք լինեինք: Մենք լսում էինք ուղղակի, որովհետև թե կյանքի փորձի, թե արվեստի հետ կապված, իր խորհուրդները չեն թողնում խոսել, քեզ ստիպում են լսել»,- NEWS.am-ին ասել է դրամահավաքի նախաձեռնողներից Գրիշա Սահակյանը:
Մանրամասներն` այստեղ