ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին. «Թատրոն է, որի ռեժիսոր-սցենարիստները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են». Aravot.am
Այսօր ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեգնել է բոլոր նրանց, ովքեր քննադատում են Կոնգրեսի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: iLur.am-ի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ «այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել»: Այս առնչությամբ Aravot.am-ը ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը քննադատողներից մեկից՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեց՝ առողջական որեւէ խնդիր ունի՞ այդ հանդիպման պատճառով:
Պետրոս Մակեյանի խոսքերով՝ «Այդ երկու ուժերը, եթե իհարկե ԲՀԿ-ին ուժ համարենք, որովհետեւ փողի քսակը դա ուժ չէ, թեեւ ցավոք, Հայաստանում այդ ուժ հասկացողությունը փողի քսակի հաստությամբ է որոշվում, իրենք տարիներ շարունակ, ես կասեի տասնամյակներ ցավ են պատճառել ամբողջ ժողովրդին, առողջական խնդիր են սարքել ամբողջ հայ հասարակությանը: Իրենց աջակցությամբ երկուսը՝ Քոչարյան Ռոբերտը եւ Սերժ Սարգսյանը փոխել են եւ փորձում են փոխել մեր ժողովրդի արժեհամակարգը: Եվ այդ առողջական պրոբլեմը, որն իրենք նկատի են ունեցել, պետք է իմանան, որ այս ամբողջ հասարակությունը ստացել է իրենց մեղքով եւ իրենց պատճառով: Հիմա թե իրենք ինչ են փորձում անել, ես չեմ էլ ուզում քննարկել՝ հանդիպում են, ինչ են անում: Դա թատրոն է, որը որեւէ արդյունք չի տա, որովհետեւ թատրոնի ռեժիսորը, սցենարիստները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: