Բաժիններ՝

Կոնգրես-ԲՀԿ հանդիպումը համագործակցության խորացման սկիզբ է դնում. ilur.am (տեսանյութ)

«Ինչ որոշում էլ որ ընդունվի, ընդունվում է չորս քաղաքական ուժերի ձեւաչափով, երկկողմանի կոնտակնտներն ուղղակի օժանդակ նշանակություն ունեն», – Կոնգրես-ԲՀԿ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, հաղորդում է ilur.am-ը:

Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է «ամեն ինչ»: «Քննարկել ենք, թե երկիրը որտեղ է գտնվում, ուր է շարժվելու, ինչպես ենք մենք տեսնում խնդիրների լուծումը: Մենք մեր  տեսակետը չենք թաքցրել, դա այն է, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, րի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում կձեւավորվի լեգիտիմ, ժողովրդի կողմից ձեւավորված իշխանություն, որը  հաշվետու կլինի ժողովրդի առջեւ», – նշել է Զուրաբյանը:

Նրա խոսքով,  հանդիպումը  բավական արդյունավետ էր, շատ հարցերում կողմերը երկուստեք համաձայնության են եկել:  «Մեզ համար երկուստեք հասկանալի է, որ այս հանդիպումը սկիզբ է դնում համագործակցության շատ արդյունավետ խորացման: Թե մեր հեռահար ծրագրերը որքանով կհամընկնի ԲՀԿ-ի  առաջարկած լուծումների հետ, դա ցույց կտա ժամանակը: Բայց առաջին քայլերի շուրջ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում», – նշել է Զուրաբյանը:

Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր հերթին շեշտեց, որ կողմերը կարեւորում են չորս քաղաքական ոււժերի միջեւ գոյություն ունեցող ընդհանուր պատկերացումների վրա: «Այնպես չէ, որ տարաձայնություններ չկան,  չի կարող չորս քաղաքական ուժերի 100%-ոց համաձայնություն լինել: Բայց մենք ունենք կամք՝ եղած ընդհանուրի վրա ծրագրեր իրականացնել եւ երկրի խնդիրները լուծել: Եթե կան տարբերություններր, մենք աշխատում ենք դրա մասին չխոսել», – ասել է Արամ Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս