Ստյոպա Սաֆարյանը՝ Ռուբեն Հակոբյանին. Չենք կարող հաճույք ստանալ այն ամենից, ինչ տեղի է ունենում կամ ինչ տեղի ունեցավ խմբակցությունում. aravot.am

«Ստյոպա Սաֆարյանը 15 րոպե հավեսով, ախորժակով քննադատում էր մեր ֆրակցիան, հաճույք է ստանում դրանից: Ես էլ վարչության նիստին հորդորեցի, որ շարունակի, եթե հաճույք է ստանում»,- օրերս «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ իր կուսակցի մասին այսպիսի կարծիք է հնչեցրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաֆարյանը պարզաբանել է Ռուբեն Հակոբյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառներն ու ներկուսակցական խնդիրները.

«Նախ, ես հաճույք չեմ ստանում: Դժվար թե հաճույք ստանամ մի բանից, որի ստեղծմանը ես եւ իմ շատ ընկերներ՝ նախկին խորհրդարանական խմբակցությունը եւ կուսակցության ղեկավարը շատ մեծ ավանդ ունենք, հետեւաբար չենք կարող հաճույք ստանալ այն ամենից, ինչ տեղի է ունենում կամ ինչ տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում: Ես ընդամենը փաստացի արձանագրել եմ այն վիճակը, ինչ կա: Այդ վիճակը, ցավոք, Ստեփան Սաֆարյանը չի ստեղծել»:

Հարցին, թե ինչո՞ւ եք նոր սկսում բարձրաձայնել, խոստովանել Ձեր եւ Ռուբեն Հակոբյանի տարաձայնությունների, խմբակցությունում տիրող վիճակի մասին՝ պարոն Սաֆարյանը պատասխանել է, որ դա նոր չէ. «Ես կարծում եմ, պարոն Հակոբյանը լավ չի նայել «Հայելու» առաջ հաղորդումը, որովհետեւ այնտեղ ես ընդամենը ասել եմ, թե ինչ էր անում նախկին «Ժառանգություն» խմբակցությունը:

Ռուբեն Հակոբյանն այդ հաղորդման ժամանակ նաեւ նշել է, որ Արմեն Մարտիրոսյանը վարչության տեսակետն է արտահայտում, այսինքն, ստացվում է, որ դուք շեղվում եք «Ժառանգության» գծից: «Մենք բոլորս հրաշալի գիտենք, թե որտեղ ենք անձնական տեսակետ հայտնում եւ որտեղ ենք հայտնում կուսակցության դիրքորոշում: Ասենք, օրինակ, Տեր-Պետրոսյանի, որեւէ քաղաքական ուժի առաջնորդի ելույթում հնչած գնահատականների վերաբերյալ մենք, բնականաբար, բոլորս ներկայացնում ենք անձնական դիրքորոշումներ: Բայց ներեցեք, վարչությունը միանշանակ պարտավոր է հղում կատարել փետրվարի 18-ի Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային դրույթներին, եւ Ստեփան Սաֆարյանը այդ ծրագրային խոսքից դուրս ոչինչ չի ասել: Հետեւաբար Ստեփան Սաֆարյանը չի կարող չներկայացնել կուսակցության վարչության տեսակետը գոնե 4 քաղաքական ուժերի համախմբման մասով: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը կուսակցության դիրքորոշումն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս