Բաժիններ՝

17 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին. Business Insider

Business Insider-ը ներկայացրել է 17 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում այդ երկրի մասին: Տարեսկզբին դա կապված էր Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի հետ, ինչից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերստին իր «մկանները ցուցադրեց», սակայն այս անգամ Ղրիմում:

Աշխարհի 8-րդ խոշորագույն տնտեսությունն (G8) ունեցող Ռուսաստանին անկարելի է անտեսել: Ստորև ներկայացվում են այդ երկրի վերաբերյալ ուշագրավ փաստեր, որոնք կօգնեն էլ ավելի մեծ պատկերացում կազմել Ռուսաստանի մասին:

1. Ռուսաստանի տարածքը կազմում է ավելի քան 17 միլիոն քառակուսի կիլոմետր, ինչը համեմատելի է Պլուտոն մոլորակի հետ, որի տարածքը կազմում է 16.6 միլիոն քառակուսի կիլոմետր:

russia-has-the-same-surface-area-as-pluto

2. Ռուսաստանի խողովակաշարերի (ներառյալ կոնդենսատի, գազի, հեղուկացված նավթի ու գազի, նավթամթերքի) երկարությունը կազմում է 259.913 կիլոմետր: Մինչդեռ հասարակածի երկարությունը կազմում է 40.075 կիլոմետր:

russias-pipelines-could-loop-around-earth-more-than-six-times

3. Ռուսաստանն ունի բարձր հարստացված 695 տոննա ուրան, որով և նա առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 604 տոննա:

russia-accounts-for-half-the-global-stockpile-of-highly-enriched-uranium-heu

4. Ռուսաստանի բնակչությունը 1993 թվականից նվազել է 6.6 միլիոնով, ինչը համարժեք է Մասաչուսեթսի բնակչությանը: 2010 թվականին Ռուսաստանի բնակչությունը կազմել է 141.9 միլիոն մարդ: Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականն այն նվազելու է 10.7 տոկոսով՝ նվազելով մինչև 126.6 միլիոնի:

russias-population-has-fallen-by-66-million-since-1993-thats-the-equivalent-of-massachusetts

5. Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի կառուցումը Ռուսաստանի համար արժեցել է 8.6 միլիարդ դոլար (թունելներով ու կամուրջներով այդ ճանապարհը համարվում է աշխարհի ամենաթանկ ճանապարհը): Ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 30 մղոն: Այն Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ականատես է եղել բազում իրադարձությունների:

a4

6. British Petroleum-ի տվյալներով՝ Ռուսաստանի գազային պաշարները համարժեք են 13.2 միլիարդ օլիմպիական լողավազանների տարողությանը: Ռուսաստանի գազային պաշարները կազմում են 1,163 տրիլիոն խորանարդ ֆուտ, որով և նա աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Օլիմպիական լողավազանի տարողությունը կազմում է 88,000 խորանարդ մետր:

russias-natural-gas-reserves-are-equivalent-to-about-132-billion-olympic-size-swimming-pools

7. Ռուսաստանն ունի 9 ժամային գոտի, ինչը բնորոշ չէ աշխարհի որևէ այլ երկրի: Ավելի վաղ դրանց քանակը 11-ն էր, սակայն 2010 թվականին ժամային գոտիների քանակը նվազեցվեց մինչև 9-ի:

russia-has-nine-contiguous-time-zones-more-than-any-other-country

8. British Petroleum-ի տվյալներով՝ Ռուսաստանի նավթային ապացուցված պաշարները կազմում են 87 միլիարդ բարել, ինչը նրան կբավականացնի դեռ 75 տարի: Այդ հաշվարկի համար հիմք է ծառայել այն, որ 2012 թվականին Ռուսաստանում նավթի օրական սպառումը կազմել է 3.2 միլիոն բարել:

russia-has-87-billion-barrels-of-proven-oil-reserves-enough-to-last-it-another-75-years

9. Յուրաքանչյուր օր Մոսկվայի մետրոպոլիտենով երթևեկում է 9 միլիոն մարդ: Դա ավելին է, քան Լոնդոնի ու Նյու Յորքի մետրոպոլիտենների ցուցանիշները միասին վերցրած:

nine-million-commuters-are-said-to-ride-the-moscow-metro-every-day-thats-more-than-london-and-new-york-combined

10. Ռուսաստանում սպանությունների ցուցանիշը կրկնակի ավելի է ԱՄՆ-ի ցուցանիշից: Ռուսաստանում յուրաքանչյուր 100.000 մարդու բաժին է ընկնում 9.7 սպանություն, իսկ ԱՄՆ-ում՝ 4.7 սպանություն:

russias-homicide-rate-is-twice-as-bad-as-americas

11. Ռուսները գրեթե կրկնակի ավելի շատ են սպիրտային խմիչք օգտագործում ամերիկացիների համեմատ (6.3 միավորը 3.3 միավորի դիմաց):

russians-drink-nearly-twice-as-many-shots-a-week-as-americans

12. Ռուսաստանի Կարաչայի լճում ռադիացիայի աստիճանը կազմում է 600 ռենտգեն (ռենտգենյան ճառագայթ), ինչը բավական է մարդուն սպանելու համար: Լիճը հանդիսանում է Ռուսաստանի խոշորագույն միջուկային օբյեկտներից մեկը, որը գաղտնի է պահվել մինչև 1990 թվականը (Չելյաբինսկի մարզում գտնվող այդ լճում 1951 թվականից պահվում են միջուկային մնացուկներ):

standing-on-the-shore-of-russias-lake-karachay-would-give-you-600-roentgen-of-radiation-enough-to-kill-a-human

13. Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը (կապիտալը) կազմում է 227 միլիարդ դոլար ինչն ավելին է, քան՝ Պակիստանի ՀՆԱ-ն՝ 215 միլիարդ դոլար:

russias-20-richest-people-have-a-combined-net-worth-of-over-227-billion-which-is-larger-than-pakistans-gdp

14. Տարեկան կտրվածքով՝ մեկ ռուսը միջին հաշվով վեց անգամ ավելի շատ է թեյ օգտագործում, քան՝ մեկ ամերիկացին (3,051 միավորը 0,503 միավորի դիմաց):

on-average-russians-drink-six-times-as-much-tea-per-person-per-year-as-americans

15. Ռուսաստանի Բայկալ լճին է բաժին ընկնում քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 1/5-ը: Բայկալ լիճն իր մեծությամբ կազմում է Միչիգան լճի կեսը, սակայն նա աշխարհի ամենախոր լիճն է՝ 5387 ոտնաչափ:

russias-lake-baikal-holds-one-fifth-of-the-worlds-fresh-water

16. Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, 1992 թվականից Ռուսաստանում սպանվել է 56 լրագրող, որի 64 տոկոսը՝ դաժանաբար: Ռուսաստանը լրագրողների համար 5-րդ մահաբեր տեղն է աշխարհում:

fifty-six-journalists-have-been-killed-in-russia-since-1992-and-64-of-those-were-murdered

17. Ռուսաստանը 1868 թվականին 7.2 միլիոն դոլարով Ալյասկան վաճառել է ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը գրեթե 600.000 քառակուսի մղոն կազմող այդ տարածքի մեկ ակրի դիմաց Ռուսաստանին վճարել է երկու սենթից էլ պակաս գումար:

russia-sold-alaska-to-the-us-for-72-million-in-1868

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս