Բաժիններ՝

Կաշվի պահեստից անասունի 350 կգ չմշակված կաշի գողացողները հայտնաբերվել են

Մարտի 9-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ժորա Բ.-ին և 1985 թ. ծնված Նարեկ Կ.-ին` վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել է անասունի 150 կգ չմշակված կաշի:

Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ճաղավանդակից մտնելով` Արզնիի գյուղի մոտ գտնվող կաշվի պահեստից գողացել են 350 կգ չմշակված կաշի:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31