Բաժիններ՝

Արևմուտքն Ուկրաինայի հարցում դիմել է շանտաժի ու կիրառում է երկակի ստանդարտներ. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին սպառնալիքները հանդիսանում են շանտաժ և երկակի ստանդարտների կիրառում.

«Ընդդիմությունը չի կարողանում կամ էլ չի ցանկանում ձերբազատվել ծայրահեղականներից: ԱՄՆ-ը ողջ մեղքը բարդում է Ուկրաինայի իշխանությունների վրա, դա երկակի ստանդարտների կիրառում է: Ամերիկյան պատժամիջոցներն ըստ էության խրախուսում են զինյալներին:

ԵՄ-ը նույնպես փորձում է քննարկել պատժամիջոցների սահմանումը, միաժամանակ Ուկրաինա են ժամանում անկոչ առաքելություններ: Այդպիսի գործողությունները շանտաժ են հիշեցնում: Մենք խորապես անհանգստացածենք նրանից, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և ինչպես են մեկնաբանում այդ իրավիճակն ու փորձում ազդել դրա վրա արևմտյան մայրաքաղաքներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս