
Տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ընդամենը 1.8%-ով (2013-ին այդ տվյալը 9.1% էր): Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով գյուղատնտեսությունն աճել է 1.7%, առևտրի շրջանառությունը՝ 4.6%, ծառայությունների ծավալը՝ 2.7%:
Անկում գրանցած ոլորտների քանակն ավելի շատ է՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 3.3%, շինարարության ծավալը՝ 0.4 (2013-ին անկումը 17.6% էր), էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 0.3%:
Անկում է ապրել նաև արտաքին առևտրաշրջանառությունը՝ 3.3%, այդ թվում՝ ներմուծումը 4.4%, արտահանումը՝ 0.1%: Հարկ է նշել, որ անցած տարի այս ցուցանիշները բավականին տպավորիչ էին. 2013 թ. հունվարին 2012 թ. հունվարի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել էր 21.7%, այդ թվում՝ արտահանումը 54.6%, ներմուծումը՝ 13%: