
Սերժ Սարգսյանը լռությամբ է պատասխանել Մայդանի վերաբերյալ հարցին. Armtimes.com

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այսօր Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Երեւանի Արշակունյաց պողոտայի վրա կառուցված «Երեւան Մոլ»-ի պաշտոնական բացման արարողությունը: Մինչ մուտքին մոտենալը, Armtimes.com-ի թղթակիցը հարց է ուղղել Սերժ Սարգսյանին՝ Կիևի Մայդանում կատարվող արյունալի դեպքերի մասին:
«Պարոն Սարգսյան, հետևո՞ւմ եք Ուկրաինայի իրադարձություններին»,- հարցրել է թղթակիցը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանը միայն մի հայացք է նետել եւ լուռ հեռացել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: