ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» ապրիլի 23-ին և 24-ին հավաքներ կանցկացնեն

Երևանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանի իրազեկումը՝ ապրիլի 23-ին ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում հավաքի և ժամը 20.30-ից Մաշտոց, Բաղրամյան պողոտա, Օրբելի, Կիևյան փողոց, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով ջահերով երթ անցկացնելու վերաբերյալ: Նշենք, որ ջահերով երթն արդեն ավանդույթ է դարձել, որը Դաշնակցությունը կազմակերպում է ապրիլի 24-ի նախօրեին։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանն այսօր ի գիտություն է ընդունել նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները` ապրիլի 23-ին և 24-ին ժամը 11.00 – 23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031