Բաժիններ՝

Հայտնի է դարձել Վրաստանի նախագահի պաշտոնում առաջին թեկնածուի անունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում հայտնի է դարձել նախագահի պաշտոնում առաջին թեկնածուի անունը: Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում.

«Ես կարող եմ այլընտրանք հանդիսանալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցություններին: Ժողովուրդը գնալով ավելի հստակ է տեսնում, որ նոր իշխանությունները չեն արդարացրել իրենց հույսերը: Ես որոշել եմ նախագահական ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունս, որովհետև մտադիր եմ մարդկանց բերել արդարություն»:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հոկտեմբերին: Ստույգ օրը դեռ հայտնի չէ: Վրացի քաղաքական գործիչներից դեռ ոչ ոք հստակ չէր հայտարարել, որ իր թեկնածությունն առաջադրելու է այդ ընտրություններում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանում բավական հաճախակիացել են այն լուրերը, թե Սալոմե Զուրաբիշվիլին կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս