
Փուչիկների մասնագետները. Տ.Ուրիխանյանը պատասխանում է Էդ. Շարմազանովին

Անդրադառնալով այսօր թերթերից մեկին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Իհարկե, մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք։ Բայց իմ գործընկերոջն ուզում եմ իրազեկել, որ կուսակցությունների, ինչպես ինքն է բնորոշում, քաշային կատեգորիաները որոշում է ժողովուրդը, այլ ոչ թե իր նշած կատեգորիաները չափվում են ոստիկանական «սապոգով» ընտրություն անելով և ժողովրդավարության շղարշներ հյուսելով։ Իսկ եթե իմ գործընկերը քաշային կատեգորիա ասելով նկատի ունի դատարկ օդով լցված փուչիկը՝ ապա փուչիկների հարցում իրենք մեծ մասնագետներն են, և այստեղ ես ձեռնպահ կմնամ որեւէ մասնագիտական գնահատական հնչեցնելուց»։