«Պարույր Հայրիկյանն արժանի էր ավելիին». Արամ Հարությունյան

Նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ողջունում է կառավարության այսօրվա որոշումը, ըստ որի, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին` արտերկրում բուժվելու համար տրամադրվում է  մոտ 20 մլն դրամ:

«Կառավարությունը մեկ-մեկ ճիշտ բաներ անում է: Հայրիկյանի առողջությունը թանկ է, Հայրիկյանն ավելիին էր արժանի: Այլ խնդիր է, որ Հայրիկյանը վերջին շրջանում քաղաքական իմաստով ինքնասպանություն գործեց, բայց այն ծառայությունները, որն ինքը մատուցել է էս ժողովրդին, արժանի էր, որ պետությունն իրեն փոխհատուցեր»,-168.am-ին ասաց Պարույր Հայրիկյանի նախկին կուսակիցը:

Արամ Հարությունյանը նշեց, որ պետությունը պետք է երաշխավորվեր նախագահի թեկնածուների անվտանգությունը, բայց քանի որ չստացվեց դա, գոնե այդկերպ փոխհատուցեն Պարույր Հայրիկյանին պատճառված վնասը: Արամ Հարությունյանը պնդում է, որ վերջին շրջանում իշխանությունները անտարբեր էին դարձել Պարույր Հայրիկյանի նկատմամբ և հիմա զարմանալի է, որ նման քայլի գնացին: Արամ Հարությունյանը համոզած է, որ Պարույր Հայրիկյանին առաջին հերթին  մարդկային ուշադրություն է անհրաժեշտ:

Տեսանյութեր

Լրահոս