Շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների նոր ցանկը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները։
Որոշման համաձայն, շրջապատի համար վտանգավոր հիվանդություններ են համարվում հետևյալները.
Աղիքային վարակիչ հիվանդություններ (բոլոր ձևերը)
Տուբերկուլոզ (բոլոր ձևերը)
Ժանտախտ
Տուլարեմիա
Սիբիրյան խոց
Բրուցելյոզ
Լեպտոսպիրոզ
Լեպրա (Բոր)
Փայտացում (Պրկախտ)
Դիֆթերիա
Կապույտ հազ և հարկապույտ հազ
Մենինգոկոկային վարակ
Քութեշ
Լեգիոների հիվանդություն
Կու տենդ, Բրիլլի հիվանդություն
Պոլիոմիելիտ
Կատաղություն
Հեմոռագիկ տենդեր
Ջրծաղիկ
Բնական ծաղիկ
Կարմրուկ
Կարմրախտ
Վիրուսային հեպատիտներ
ՄԻԱՎ վարակ
Վարակային մոնոնուկլեոզ
Համաճարակային պարոտիտ
Մալարիա
Լեյշմանիոզ
Գրիպ
Ատիպիկ թոքաբորբ
Սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ
Խլնախտ, մելիոիդոզ