
Տեղի է ունեցել Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողով

Ս.թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովը:
Ժողովի ընթացքում անդամներին ներկայացվեց ամփոփ հաշվետվություն` 2013թ Ինստիտուտի գործունեության և տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: 2013թ ընթացքում Ինստիտուտը էական հաջողությունների է հասել ինչպես անդամների քանակի ավելացման, այնպես էլ գործընկերային հարաբերությունների ձևավորման աշխատանքներում: Ինստիտուտի անդամներ են հանդիսանում 10 ոլորտներում ընդգրկված 25 կազմակերպություններ ներկացնող 70 մասնագետներ (հիմնադրման պահին 31):
Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի անդամների տարեկան ժողովի կողմից ընտրվեց հաջորդ 3 տարիների համար Ինստիտուտի տնօրենների խորհուրդը` բաղկացած 9 անդամներից, որոնք ներկայացնում են բանկային, ապահովագրական, հեռահաղորդակցության և խորհրդատվական ոլորտները:
Ժողովի ընթացքում հայտարավեց 2014թ մայիսի 15-16-ին Երևանում կայանալիք տարածաշրջանային կոնֆերանսի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ներքին աուդիտորների ինստիտուտների ղեկավարների տարեկան հանդիպման վերաբերյալ:
Նույն օրը Ինստիտուտի անդամների համար դասախոսությամբ հանդես եկավ IIA խորհրդի նախկին նախագահ Ժան-Պիեռ Գառեն: