«Արտակարգ դրություն»` նախագահական նստավայրի դիմաց
«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ այս պահին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը փակ է, դեպի նախագահական տանող ճեմուղին` ևս: Հնարավոր բոլոր ուղղություններով ոստիկանական պատնեշներ են կազմված և աշխատանքից տուն շտապող քաղաքացիներին թույլ չեն տալիս շարժվել նախագահական նստավայրի մոտ: Այս մասում սահմանափակվում է նաև լրագրողների աշխատանքը:
Կայքի տեղեկություններով նախագահական նստավայրի դիմաց մի խումբ ակտիվիստներ են եղել, որոնք փորձել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ՄՄ-ին ՀՀ անդակցության դեմ, սակայն բոլորին հերթով բերման են ենթարկել ոստիկանություն:
Մի շարք քաղաքացիներ նույնիսկ չեն հետևում ոստիկանների հորդորներին փոխել իրենց երթևեկի ընթացքը՝ հորդորելով ոստիկաններին կանչել իրենց վերադասին, կամ թույլ տալ առաջ շարժվել:
Նրանցից մեկը նույնիսկ նշեց. «Ինչո՞ւ պետք է ինչ-որ նախագահի պատճառով մեզ թույլ չտան շարժվել: Վախենում են, որ մարդիկ կբողոքեն»: Այս պահին ՀՀ նախագահական նստավայրի լույսերը վառվում են մուտքի առաջնային հատվածը լի է մի շարք միկրոավտոբուսներով և այլ մեքենաներով մետրոյի Բաղրամյան կայարանի մոտ շատ են նաև կարմիրբերետավորները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: