Բաժիններ՝

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է ռուսական ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինին:
Ողջունելով հյուրին՝ Կենտրոնական բանկի ղեկավարը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունը, նշելով, որ այն ոչ միայն խթան է հայաստանյան ֆինանսական շուկայում նոր, ժամանակակից բանկային պրոդուկտների ներդրման համար, այլ նաեւ բանկային համակարգում մրցունակության պահպանման կարևորագույն գործոն:
Արթուր Ջավադյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավականին լավ է ներկայացված Հայաստանում, ինչը թույլ է տալիս բանկի ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության ողջ տարածքում: Նա ընդգծել է, որ ՎՏԲ բանկն ակտիվ ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացման կարևոր գործոններից մեկն է:
ՎՏԲ Բանկի նախագահ-վարչության նախագահը նշել է, որ բանկի ղեկավարության կողմից մշտապես մեծ նշանակություն է տրվում Հայաստանի ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներգրավվածության ակտիվացմանը: Անդրեյ Կոստինը գոհունակությամբ ընդգծել է, որ բանկը հաջողությամբ իրականացնում է հայաստանյան տնտեսության համար կարևոր բիզնես-նախագծերի ֆինանսավորում և դիտարկում է այս շուկան որպես հեռանկարային:
Արթուր Ջավադյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները՝ մասնավորապես, նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի նախանշվող ծրագրերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս