Բաժիններ՝

Ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում մշտապես հաղթում է առավել ուժեղ կողմը. Նիկոլայ Ազարով

Ուկրաինական Inter հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները չի բարձրացրել երկրի տնտեսության արդիականացման համար 150-160 միլիարդ եվրո հատկացնելու հարցը:

Ազարովն ընդգծել է, որ այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել, և որ իրական օգնության հարցը քննարկվել է միայն վերջին օրերին, ներկայումս: Ազարովն ընդգծել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում մշտապես հաղթել է առավել ուժեղ կողմը, ինչի հետ կապված՝ Ազարովն ընդգծել է, որ ուկրաինական ձեռնարկությունները կհայտնվեն պարտվողի դերում:

Հիշեցնենք, որ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ վստահության արժանի չէ Ուկրաինայի իշխանության կողմից հնչեցրած 160 միլիարդ եվրո հատկացնելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս