Բաժիններ՝

Samsung Galaxy-ի նոր մոդելները վաճառքի կհանվեն հաջորդ տարվա գարնանը

Կորեական ET news կայքի փոխանցմամբ՝ կորեական Samsung ընկերությունը պատրաստվում է իր  նոր  Samsung Galaxy SV ֆլագմանի արտադրությունը գործարկել 2014 թվականի հունվարին, որպեսզի դրա վաճառքը սկսվի 2014 թվականի մարտից ոչ ուշ:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Samsung-ը պատրաստվում է թողարկել նոր ֆլագմանի միանգամից երկու մոդել, որոնցից մեկը կլինի Samsung-ի համար դասական, պլաստիկ կորպուսով, իսկ երկրորդը հագեցած կլինի ճկուն էկրանով: Սմարթֆոնների տեխնիկական առանձնահատկությունները կլինեն միանման:

Ֆլագմանն աշխատելու է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, բացի այդ, այն ունենալու է 5 դյույմանոց Super-AMOLED էկրան, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 64 բիթանոց պրոցեսոր և 16 մեգապիքսելով տեսախցիկ: Ակնկալվում է, որ Samsung Galaxy SV-ը վաճառքի կհանվի Galaxy Gear 2 «խելացի ժամացույցների» հետ միաժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս