Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, առաջարկում էր վերաքննիչ բողոք բերելու համար գործով վեճի առարկայի արժեքի հիսնապատիկը դարձնել երեսունհինգապատիկ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված է 35 000 դրամ
Կատարվածն անօրինակ է իր անբարոյականությամբ: Պատկերացրեք` մեկը գրում է վեպ, իբր, Մարտիրոս Սարյանի մասին, իբր հիմնված «իրական» փաստերի վրա, թե իբր` մեծ նկարչին հոտընկայս ողջունում է Ֆրանսիայի պրեզիդենտը, Սենատը, նրա նկարները կախվում են Լուվրում` Մոնա Լիզայի նկարի փոխարեն, և այսպես այս ոճով…
«Արմավիայի» դժգոհությունները, ինչպես նշված էր Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացված առողջացման փաստաթղթում, հիմնականում ուղղված են ռուսական ավիափոխադրողների դեմ:
Փաստաթղթի համաձայն ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին են վերադարձվում 102-րդ ռազմակայանի կողմից չօգտագործվող և ազատված օբյեկտները` Գյումրի քաղաքի N3 զինվորական ավանի տարածքում գտնվող 7.2 հեկտար հողատարածքը և N8 զինվորական ավանի տարածքում գտնվող հինգ կիսակառույց շինությունները և այլն։
Եթե դուք լավ տեղյակ եք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա կարող եք հանգիստ անցնել հաջորդ հոդվածին, քանի որ այստեղ խոսվելու է պատմական միֆերի մասին։
Կնունյանցի ջանքերով իրականացվել է B1 վիտամինի ստացման ելանյութերից մեկի արտադրության եղանակը:
Վերջին ժամանակահատվածում շրջանառվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի` Արկադի Ղուկասյանին պատկանելու մասին խոսակցությունները։
Ապրիլի 17-ից 19-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 9-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ինտերպոլի 128 անդամ երկրների 216 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին եւ գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը եւ բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը անդրադարձել է իր և ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր` Կամո Գրիգորյանի հետ իր մտերիմ հարաբերությունների մասին շրջանառվող խոսակցություններին:
Դեսպանը դրական գնահատեց ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները:
«ВКонтакте» սոցիալական ցանցի շահույթը 2012 թվականի արդյունքներով նվազել է 94.5%-ով։ Այս մասին նշվում է Mail.ru Group ընկերության հաշվետվության մեջ, որին պատկանում է սոցցանցի բաժնետոմսերի 39.99%-ը։
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգչային նոր ծրագրերի ձեռքբերման նպատակով հատկացվել է 17 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ «Բորուսիայից» կրեց իր կարիերայի ամենախոշոր պարտություններից մեկը։
Ոստիկանության ՊՊԳ վարչությունում սկսված եւ ներքին անվտանգության վարչությունում շարունակված քննությամբ բացահայտվեց զարտուղի ճանապարհով ոստիկանության սպայի կոչում ստանալու դեպք:
Տարեց մորը ծեծի ենթարկելու համար 52-ամյա Գառնիկ Վարդանյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ Գ.Վարդանյանը ծեծել է մորը՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, ինչից օրեր անց նա մահացել է։
ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Իմ սերունդը մեծացել է հայ հարևանների հետ և հիշում է մարդկանց միջև ջերմ հարաբերությունների մասին:
Ապրիլի 25-ին, ժամը 15.24-ինտեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում այրվում է տուն:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը
Նրանք այդպիսի որոշում են ընդունել Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարիի հետ հանդիպումից հետո:
Իրականությանը համապատասխանո՞ւմ են Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համագումարից հետո տարածված այն լուրերը, թե Կոնգրեսին ֆինանսավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Զինծառայողներին ամսական հասանելիք գումարի մի մասը հավաքելու մեջ մեղադրվող Վարդան Ավետիսյանի գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավոր անձանց ինքնությունը:
Այս մասին հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ՀՀ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս չի պատասխանել բնապահպանների նամակին:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակված մի շարք փորձաքննությոններ՝ կապված այս տարվա մարտի 20-ին Նորատուսի անտառում հայտնաբերված 22-ամյա Կարեն Կարապետյանի մահվան փաստով, ավարտվել են:
Ապրիլի 24-ին ԱՄՆ ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կենտրոնի բացման արարողակարգին:
Վաղաժամկետ դադարեցվել են Շիրակի մարզի Հովիտի և Արարատի մարզի Սուրենավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները, նշանակվել է նրանց նոր ընտրություն, ֆինանսավորվել ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսը։
«Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու ագելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) այսօր հայտնել է Թուրքիայի տարածքը լքելու ժամկետը: