ՄԻԵԴ-ը սկսել է քննել ադրբեջանցի ընդդիմադիր գործչի ձերբակալման գործը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալման գործը: Այս մասին հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի ղեկավարությանն է ուղղել տվյալ գործի հետ կապված մի շարք հարցեր, որոնց պատասխանները պետք է ստացվեն մինչև հունիսի 18-ը: Աղաևը ՄԻԵԴ-ում բողոք էր ներկայացրել այս տարվա փետրվարին՝ կապված Մամեդովի իրավունքների բազմաթիվ ու կոպիտ խախտումների հետ, որոնք թույլ են տրվել դատախազության, հետաքննչական վարչության, ՆԳՆ-ի ու տեղական դատարանների կողմից:
Մամեդովը ձերբակալվել է փետրվարի սկզբին և մեղադրվել է հունվարի 23-24-ին Իսմայիլի քաղաքում գրանցված անկարգությունների կազմակերպման մեջ: