Ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռոբերտ Շահնազարյանի վարած «Volkswagen» մակնիշի՝ 17 UL 838 համարանիշի և Մանվել Մարիկյանի վարած Երազ 762 մակնիշի՝ 64 SO 525 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Երազը» կողաշրջվել էր, իսկ երեք հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Դավիթ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավոր անձանց ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930