Բաժիններ՝

Մոուրինյոյի կրած ամենախոշոր պարտությունները (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ «Բորուսիայից» կրեց իր կարիերայի ամենախոշոր պարտություններից մեկը։

Ձեզ ենք առաջարկում վերհիշել «Յուրահատուկի» կրած ամենադառն պարտությունները։

«Միդլոբրո»-«Չելսի» (3։0) 2006 թ. փետրվարի -11։ 

Այդ ժամանակ Պետր Չեխի և «Չելսիի» պաշտպանությանն ահաբեկեցին Ռոշեմբակը, Դաունինգը և Յակուբուն։

«Պարտվեցինք «Սիթիին», սակայն արժանի չէինք դրան։ Պարտվեցինք «Յունայթեդին» և արժանի չէինք դրան։ Այսօր պարտվեցինք «Միդլսբրոյին» և արժանի էինք նման արդյունքի»,- խաղից հետո բացատրել է Մոուրինյոն։

«Ասթոն Վիլա»-«Չելսի» (2։0) 2007 թ. սեպտերմբերի-2։

«Չելսին» արագ գոլ բաց թողեց, փորձեց շտկել իրավիճակը, սակայն երկրորդ գնդակը բաց թողեց։ Ընդհատվեց «ազնվականների» անպարտելիության շարքը, որը կազմել էր 18 խաղ։ Աբրամովիչը դժգոհ էր, քանի որ Մոուրինյոն նրան գնալով ավելի քիչ էր դուր գալիս։

3 շաբաթ անց պորտուգալացին հեռացավ ակումբից։

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ինտեր» (2։0) 2009 թ. մարտի 11։

«Ինտերն» այդ մրցաշրջանում տապալեց ելույթները Եվրոպայում։ Խմբային փուլում միլանցիները պարտվեցին «Պանատիակոսին», ոչ- ոքի խաղացին «Անորտոսիսի» հետ, իսկ հետո «Յունայթեդից» կրած պարտությունը։

Հետխաղյա ընթրիքի ժամանակ Ֆերգյուսոնը Մոուրինյոյին ոգևորում էր, որ հետագայում ամեն ինչ լավ է լինելու։

 

«Բարսելոնա»-«Ռեալ» (5։0) 2010 թ. նոյեմբերի-29։

Մոուրինյոյի առաջին Կլասիկոն մղձավանջի վերածվեց։ Մրցավարի սուլիչից հետո 10 րոպե անց «Ռեալի» ֆուտբոլիստները հասկացան, որ չեն կարողանում ֆուտբոլ խաղալ։ Պորտուգալացին խաղից հետո նշեց, որ դեռ ամեն ինչ առջևում է։

 

«Բորուսիա»-«Ռեալ» (4։1) 2013թ. ապրիլի-24

Մոուրինյոն սովոր է, որ իր թիմը մեկ մրցակից ունի՝ «Բարսելոնան»։ Այն բանից հետո, երբ կատալոնացիները մյունխենում խայտառակ պարտություն կրեցին (0։4), մադրիդցիները Դորտմունդում խաղադաշտ էին դուրս գալիս՝ բարձր կարգը ցույց տալու։ Թիմը դիմադրեց ընդամենը մեկ խաղակես։ Մրցակիցների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 4 գնդակ ուղարկեց Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս