Որքան շատ է ձգձգվում հակամարտության կարգավորումը, այնքան անհաշտ են դառնում կողմերը. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հոդված է հրապարակել ամերիկյան The Hill պարերականում, որում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Մենք դեռ հավատում ենք բանակցություններին, միջազգային կառույցների օգնությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և հարկադիր վերաբնակներին իրենց տները վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար:

Մերձավոր Արևելքի իրադարձությունները ցույց տվեցին, որ որքան երկար է շարունակվում հակամարտությունների չկարգավորված լինելը, այնքան անհաշտ են դառնում հակամարտող կողմերը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարիք ունի միջազգային ավելի ագրեսիվ մասնակցության: Մենք կոչ ենք անում, օրինակ ԱՄՆ-ին, հանդես գալ կողմերի միջև հեղինակավոր միջնորդի դերում: Իմ սերունդը մեծացել է հայ հարևանների հետ և հիշում է մարդկանց միջև ջերմ հարաբերությունների մասին:

Մինչդեռ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի երիտասարդ սերունդները չեն կիսում դա, չեն ճանաչում իրենց հարևաններին: Մենք կարող ենք փոխել դա, եթե ապագային նայենք լավատեսորեն»:

Տեսանյութեր

Լրահոս