«ВКонтакте» ցանցի շահույթը 20 անգամ նվազել է
«ВКонтакте» սոցիալական ցանցի շահույթը 2012 թվականի արդյունքներով նվազել է 94.5%-ով։ Այս մասին նշվում է Mail.ru Group ընկերության հաշվետվության մեջ, որին պատկանում է սոցցանցի բաժնետոմսերի 39.99%-ը։
Հաշվետու ժամանակահատվածում «ВКонтакте»-ի հասույթը աճել է 44%-ով։ Հաշվետվության մեջ նշվում է, որ շահույթը կրճատվել է ենթակառուցվածքներում արված ներդրումների արդյունքում։
Շահույթի և հասույթի կոնկրետ չափերը չեն նշվում։ Այդուհանդերձ, հաշվետվության «Շահույթտ կշիռը մինորիտար ներդրումներում» երևում է Qiwi վճարային համակարգտ (21.35%-ով պատկանում է Mail.ru-ին) և «ВКонтакте»-ի ներդրումների գումարային մեծությունը՝ 291 միլիոն ռուբլի։
Qiwi-ի ներդրումը կազմել է 278.8 միլիոն ռուբլի, «ВКонтакте»-ինը՝ 12.2 միլիոն։ Այսպիսով, ինչպես հաշվարկել է «Ведомости» թերթը, սոցցանցի շահույթը 2012 թվականին կարող է կազմած լինել 30.5 միլիոն ռուբլի (մեկ միլիոն դոլար)։