Բաժիններ՝

Վրաստանում ցմահ ազատազրկում կրողները դադարեցրել են հացադուլը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի թիվ 8 բանտում ցմահ ազատազրկում կրողները դադարեցրել են հացադուլը: Նրանք այդպիսի որոշում են ընդունել Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարիի հետ հանդիպումից հետո:

Ցմահ ազատազրկում կրող 75 բանտարկյալները հացադուլ էին սկսել մեկ շաբաթ առաջ՝ պահանջելով վերանայել իրենց գործերը, քանի որ համաներման մասին օրենքը չէր վերաբերվել իրենց:

Սուբարին հայտարարել է, որ բանտարկյալներին խոստացել է, որ խորհրդարանի հետ մեկտեղ աշխատանքներ կտանեն բանտարկյալների պահանջների ուղղությամբ. «Դատավճռի վերանայումը դուրս է մեր իրավասությունից: Դրա համար գոյություն ունի դատարան: Պետք է ստեղծել հետաքննչական հատուկ հանձնաժողով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս